September 25, 2023

«Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում կայանված BMW-ում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ օգոստոսի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում կայանված BMW մակնիշի ավտոմեքենայում դի կա: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները BMW մակնիշի ավտմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածը 63-ամյա Սևակ Գ.-ն է:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights