Այսօր վաղ առավոտից տարբեր լրատվամիջոցներում և տելեգրամյան ալիքներում տարածվում են տեղեկություններ այն մասին, որ ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է հրաժարական տալ:
ԼՂ նախագահականից, սակայն, առայժմ չեն շտապում լուրը հաստատել, սակայն չկա նաև տեղեկատվության հերքում:
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Արայիկ Հարությունյանը հրաժարական տալուց առաջ աշխատանքից կազատի նաև ԼՂ պետնախարար Գուրգեն Ներսիսյանին։
Ըստ այդմ, երկրի ղեկավարումը հաջորդաբար կանցնի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին. իրադարձությունների նման զարգացման դեպքում նա էլ կլինի նախագահի պաշտոնի թեկնածուն, որին պետք է ընտրի Ազգային ժողովը։
Հարությունյանի հրապարականի մասին տեղեկությունները հրապարակվումեն արդեն տևական ժամանակ, կարճ ժամանակ առաջ դրանք արդեն հերքվել էին, սակայն վերջին օրերին կրկին շարունակվում են:
Նախորդ շաբաթ Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում ավելի քան 6 ժամ տևած խորհրդակցությունից հետո Վերածննդի հրապարակում հավաքված արցախցիներին ներկայացրել էր քննարկման արդյունքները։
Նա տեղեկացրել էր, որ քննարկվել է նաև նախագահի պաշտոնում իր մնալ-չմնալու հարցը։
«Վաղը, մյուս օրը ավելի նեղ կազմով կորոշենք, եթե պետք լինի, որ ես հրաժարական տամ»,-ասել էր Հարությունյանը։
Բաց մի թողեք
«Եռաբլուր» լացողներ, «Եռաբլուրի» կեսը սեփականաշնորհել էիք, եկել՝ ի՞նչ եք խոսում. Փաշինյանն ընդդիմությանը
ԱՄՆ-ը, Եվրամիությունն ու Ռուսաստանը ԼՂ հարցով գաղտնի բանակցել են Ստամբուլում. Politico
Վաշինգտոնն անում է այն, ինչ կարող է․ Սպիտակ տունը՝ Արցախից հայ ազգաբնակչության տեղահանման մասին