Կոտայքի մարզում ավտովթարի է ենթարկվել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության, մարքեթինգի և խթանման վարչության պետը։
Ըստ աղբյուրի, ժամը 19։20-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ, 32-ամյա Հայկանուշ Սահակյանի վարած Mercedes մակնիշի և 63-ամյա Ալբերտ Պետրոսյանի վարած Kia Rio մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Ա․ Պետրոսյանը և վերջինիս ուղևորներ, Երևանի բնակիչ, 60-ամյա Գայանե Պետրոսյանն ու Կոտայքի մարզի բնակիչ, 46-ամյա Փիրուզա Քոչարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով Kia-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Վարորդներից Հ․ Սահակյանը աշխատում է Էկոնոմիկայի նախարարությունում՝ որպես զբոսաշրջության, մարքեթինգի և խթանման վարչության պետ։
Բաց մի թողեք
Ստեփանակերտի բոլոր փողոցները լցված են տեղահանվածներով՝ սոված, վախեցած, անորոշության մեջ. ԼՂ ՄԻՊ․ Լուսանկարներ
Ցանկացողներին Հայաստան տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը մշտական կապի մեջ է ԼՂ գործընկերների հետ
Օրվա գերխնդիրը մարդկանց էվակուացումն է, կազմակերպված ու անվտանգ տարհանումը