September 24, 2023

Հայաստանը և Հունաստանը ռազմական համաձայնագիր կստորագրեն

Հայաստանի եւ Հունաստանի պաշտպանության նախարարությունները պատրաստվում եմ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել։ Կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է համաձայնագրին հավանություն տալու հարցը։

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Ըստ այդմ՝ Հունաստանը պետք է Հայաստանին տեխնիկական միջոցներ տրամադրի՝ Հայաստանում զինամթերքի արտադրության համար։

«Համաձայնագիրը ներառում է համագործակցության այնպիսի կարեւորագույն ոլորտներ, ինչպիսիք են՝ զենք, զինամթերք եւ պայթուցիկ նյութեր արտադրելու նպատակով տեխնոլոգիաների փոխանցում եւ տեխնիկական աջակցություն, զինամթերքի արտադրության ոլորտում տեղեկատվության եւ փորձի փոխանակում, ռազմական նշանակության ապրանքների եւ դրանց արտադրության ոլորտում հետազոտությունների իրականացում, դրանց արտադրության նպատակով համատեղ կազմակերպությունների հիմնում»,- նշված է հիմնավորման մեջ։ Մնում է հուսալ, որ համաձայնագիրը չի մնա թղթի վրա, ինչպես դա կարծես թե տեղի է ունենում Հնդկաստանից զենք բերելու հարցում։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights