September 22, 2023

Հայտնի է ով կլինի Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների նոր հրամանատարը

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը. այդ մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցներն ու մի շարք տելեգրամ ալիքներ:

Ադրբեջանական լրատվամիջոցները նաև հաղորդում են, որ  Կուլակովը երեկ եղել է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհին։

Նշվում է, որ նա ծնվել է 1969 թվականի հուլիսի 20-ին։ 2017 թվականից Կուլակովը Կազանի բարձրագույն ռազմական հրամանատարական դպրոցի հրամանատարն էր։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights