Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը չորս տարի պաշտոնավարելուց հետո հրաժարական է տվել, նա հայտարարություն է ուղարկել վարչապետ Ռիշի Սունակին։
«Երկար մտորումներից հետո ես որոշում եմ կայացրել՝ խնդրելու թույլտվություն հրաժարական տալու համար»,- գրել է Ուոլեսը Սունակին ուղղված պաշտոնական նամակում։
Սունակն ընդունել է նախարարի հրաժարականը:
Ուոլեսը բրիտանական պաշտպանական կառույցի ղեկավար է նշանակվել 2019 թվականին Բորիս Ջոնսոնի իշխանության գալուց հետո։
Հուլիսին Times-ին տված հարցազրույցում Ուոլեսը հաստատել էր աշնանը հրաժարական տալու և քաղաքականությունից հեռանալու իր մտադրությունը՝ որպես կաբինետի ծրագրված վերադասավորումների մաս: Նա հայտարարել էր, որ նախարարի պաշտոնը թողնելուց հետո ցանկանում է դուրս գալ քաղաքականությունից և պաշտպանությունից, և հաճույքով կաշխատի բարում։
Բաց մի թողեք
Վաղուց ժամանակն է վերանայել հարաբերություններն Ադրբեջանի հետ․ ԵԽ պատգամավորների քննարկում
Կովկասի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը կարմիր գիծ է մեզ համար. Իրանի պաշտպանության նախարար
Ծայրահեղ մտահոգիչ լուրեր եմ ստանում, իրավիճակն արդեն կրիտիկական է. Հռոմի պապը՝ ԼՂ էսկալացիայի մասին