Օգոստոսի 30-ին՝ ժամը 17:22-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի և Լոռու մարզերի միջակայքում մառախուղի պատճառով քաղաքացիներն ավտոմեքենայով մոլորվել են և հայտնվել անանցանելի վայրում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Անտառաշեն գյուղի սարերում «Toyota» մակնիշի ավտոմեքենան մոտ 100 մ սահել է դեպի ձորակը։
Փրկարարներն անվնաս հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին (Հ․ Հ․, ծնված 1994 թ․ և Թ․ Է․ Ս․, ծնված 1951 թ․) և ուղեկցել գյուղ։
Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։
Բաց մի թողեք
Ողբերգական դեպք Երևանում. 11-ամյա տղան, ըստ ծնողների հայտարարության, հանկարծամահ է եղել
Տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները հնարավորություն կունենան ՀՀ տեղափոխվել ավտոբուսներով
Արցախում վառելիքի պայթյունի հետևանքով 7 մարդ է մահացել, բայց, ցավոք, այդ թիվը կաճի