«Սյունիքում բազմաթիվ փոքր օդանավակայաններ են պետք, որովհետև դրանք շատ կարևոր ենթակառուցվածքներ են մեզ համար»։
Այս մասին այսօր Սյունիքում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը. «Դուք արդեն որոշել եք, որ Կապանի օդանավակայանի թռիչքները չեն հաջողվում, եթե երկու դեպքում եղանակային պայմաններով պայմանավորված է հետաձգվել։ Ինչի՞ եք տանում, որ չի հաջողվել, ամպամած է եղել, դրա համար չի հաջողվել։ Կրակոցներ եղել են, բայց չվերթեր էլ են եղել։ Առաջին չվերթից մինչև վերջ, բացառությամբ եղանակային պայմանների, որևէ թռիչք չի հետաձգվել։ Պետք է ամեն օր թռիչք լինի, ոչ թե շաբաթը մեկ անգամ»։
Պատասխանելով հարցին, թե մարզում վախի մթնոլորտ կա՞, մարզպետը նախ վրդովվեց, ապա նկատեց, որ այդ վախի մթնոլորտը տարածվում է միայն համացանցից․ «Վախի մթնոլորտը ստեղծում է համացանցային իրականությունը, եկեք Սյունիք, շրջեք քաղաքները, գյուղերը, որտե՞ղ եք տեսել վախի մթնոլորտ, վախի մթնոլորտը ավելի շատ ստեղծում ենք մենք ինքներս, եթե մարդիկ չեն վախենում, ինչի՞ եք դա տարածում։ Նկատե՞լ եք այստեղ վախի մթնոլորտ, տեսե՞լ եք Սյունիքում վախի մթնոլորտ, նույնիսկ Ներքին Հանդում չկա վախի մթնոլորտ, դա այլ օրակարգ է, որը մտցվել է մեր երկիր։ Սյունիքի մարզը այնպիսի մարզ է ՀՀ-ում, ինչպես մնացած մարզերը, և սյունեցին խիզախ է, դա պետք է խրախուսել, ոչ թե արհեստական վախի մթնոլորտը»։
Ղուկասյանի խոսքով՝ Ադրբեջանը պետք է դուրս գա ներխուժած տարածքներից, և դրա համար անհրաժեշտ է ազգային միասնականություն․ «Հիմա նույն Սյունիքի համայնքների ղեկավարները, ես ու բազմաթիվ այլ մարդիկ, ինչ է, անվտանգային համակարգում բան չե՞նք անում, պետք է ՖԲ-ո՞վ դնենք, որ իմանան: Ովքեր ուզում են, կարող են մոտենալ յուրաքանչյուր համայնքի ղեկավարի ու տեսնել՝ ինչեր են արվում, բայց հիմա ժամանակն է լուռ աշխատելու, որովհետև համացանցային իրականությունը չի բխում ՀՀ շահերից»։
Որոշ լրագրողների հարցերից մարզպետը փորձեց հասկանալ այն օրակարգը, որով նրանք այցելել են Սյունիք։
«Ես ուզում եմ ձեր այցելության օրակարգը հասկանալ, բայց չեմ կարողանում։ Երբ խոսում ենք անվտանգության մասին, մենք պետք է առաջնորդվենք մեր պետական շահերից, շատ եմ խնդրում բարձրացնել մեր դիմադրողականությունը, ու մեր լուծումը ձեռք ձեռքի տված հզորանալն է։ Այլ օրակարգեր չբերեք Սյունիք, դա չի բխելու ո՛չ համայնքի, ո՛չ մարզի ու ո՛չ էլ մեր պետության շահերից։ Դուք եկել եք Սյունիքի մարզ, սահմանամերձ խոշոր գյուղական վայր, որպեսզի տեսնեք, թե ինչպես են համագործակցված համայնքները զարգանում: Պարզ է, չէ՞, որ այնպիսի ծրագրեր կան այն ոլորտներում, որոնց մասին չենք լուսաբանում, պետք է սովորենք լավը տեսնել ու լավի վրա շեշտադրում դնել։ Չեք կարողանալու Սյունիքում արհեստական վախի մթնոլորտ ստեղծել, որովհետև սյունեցին չի վախենում»,- շեշտեց նա:
Բաց մի թողեք
Ղազարյանը՝ Մարգարիտա Սիմոնյանի գրառման մասին
Երիտասարդ մարդիկ եք, ձեր հայրենակիցների հետ դեբոշի փոխարեն մի միջազգային լիդերի հետ կռիվ արեք. Սաֆարյան
Դրսից մեզ վնասել ձգտողները փորձելու են դա անել նաև ներսից և մեր գործողություններից է կախված անկախությունը. Կոնջորյան