Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին։
«Դատարանը նշել է, որ իր որոշումները պարտադիր իրավական ուժ են առաջացնում Ադրբեջանի համար։ Այս որոշման բացահայտ արհամարհումը Ադրբեջանի կողմից այդ երկրի հայրենազրկման քաղաքականության բացահայտ դրսևորումն է, որովհետև նման քաղաքականություն իրագործող գործելակերպի առանձնահատկությունն է իրավական ուժ ունեցող որոշումների արհամարհումը»,- նկատեց նա։
Այդ պատճառով, ըստ վարչապետի, պետք է անհոգնել առաջ մղել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու գաղափարը, որովհետև հատկապես հիմա դա բացարձակ անհրաժեշտություն է։
«Բոլոր առումներով առաջնային խնդիրը մնում է ԼՂ հրատապ հումանիտար բեռների հասցեագրումը և նրանց մուտքի հնարավորության ապահովումը, և այս թեմայով մենք կշարունակենք մեր ամենօրյա աշխատանքը»,- շեշտեց Կառավարության ղեկավարը:
Բաց մի թողեք
Ձեզ մի գաղտնիք էլ ասեմ, ընդ որում՝ ԼՂ մեր գործընկերների հետ համաձայնեցված ձևով. Փաշինյան
ԼՂ-ի բնակչությանն ուղիղ վտանգ չի սպառնում. Փաշինյանը մանրամասնեց՝ ինչու է նման հայտարարություն արել
Վարչապետը հայտնեց, թե որ պարագայում հրաժարական կտա