September 25, 2023

Տիգրան Արզաքանցյանի «առողջապահական կուրսերը» Փարիզում, փորձում է հերքել, բայց ի՞նչը․ Հետք

Lրագրողների հարցին, թե ինչու չի մասնակցում ․․․ին, Տիգրան Արզաքանցյանը պատասխանել է` հիվանդ եմ, ու միաժամանակ թվել մի քանի երկրների անուններ, որտեղ «անցկացնում է բուժման կուրսեր»:

https://hetq.am Բայց Տիգրան Արզաքանցյանին ավելի շատ կարելի է հանդիպել ոչ թե առողջապահական, այլ ուրիշ հաստատություններում` կազինոներ, գիշերային եւ այլ ակումբներ: Չի բացառվում, որ բժիշկները հենց նման դեղատոմս են տվել ԱԺ պատգամավորին: Ներկայացնենք մի քանի այլ փաստեր պատգամավորի փարիզյան կյանքից եւ ունեցվածքից, որոնց մասին նա չի նշել ՀՀ պետեկամուտների կոմիտեին հանձնված` տարբեր տարիների հայտարարագրերում:

Marnes-la-Coquette-ը, որտեղ գտնվում է Տ. Արզաքանցյանի առանձնատունը, փարիզամերձ փոքրիկ քաղաք է: Ֆրանսիայի Վիճակագրական եւ տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտի տվյալներով` այն շատ թանկ թաղամաս է: Տ. Արզաքանցյանի առանձնատունը գտնվում է քաղաքի այն հատվածում, որը կոչվում է «Parc prive de Marnes» (ֆրանսերենից թարգմանաբար` Մարնի մասնավոր զբոսայգի): Այստեղ են գտնվում Քաթարի էմիրի, ֆրանսիացի հայտնի երգիչ Ջոնի Հոլիդեի եւ այլ հանրահայտ մարդկանց առանձնատները:

Ըստ Ֆրանսիայի կադաստրի ռեգիստրում առկա տվյալների` նույնատիպ մի առանձնատան հողատարածքը 4240 քմ է, առանձնատան առաջին հարկի տարածքը` 197 քմ:

Դա նշանակում է, որ եռահարկ առանձնատունը զբաղեցնում է մոտ 570 քմ տարածք: Այս առանձնատան արժեքը գնահատված է 7,6 մլն եվրո: Հայցում ենք ընթերցողների եւ Տիգրան Արզաքանցյանի ներողամտությունը նախկինում առանձնատան արժեքը ցածր ներկայացնելու համար:

Ինչպես արդեն նշել ենք, Տիգրան Արզաքանցյանն իր բիզնեսը ձեւակերպել է նաեւ կնոջ անունով: Առայժմ այդ ձեռնարկությունների անվանումները չենք հրապարակում` սպասելով պատգամավորի` «Հետքի» ներկայացրած փաստերը հերքելու «խոստումին»:

Իսկ Տիգրան Արզաքանցյանի փարիզյան բոհեմական կյանքի մասին կարելի է պատկերացում կազմել այս նկարից, որն արվել է Փարիզի հանրահայտ «Espace Cardin» ակումբում:

https://hetq.am Նա հերքել է, որ ինքը Փարիզում վիլլա ունի: Ինչո՞ւ է հերքում, ինչո՞ւ է նա «հրաժարվում» իր ունեցվածքից` իսկապես անհասկանալի է:

«Մարդը իր քրտինքով ստեղծել է»,-այսպես է գրում է իր երկրպագուներից մեկը «Հետքի» մեկնաբանությունների դաշտում: Իսկ մեկ այլ երկրպագու` Գագիկ Հայրապետյանը նույնիսկ սպառնում է: Նա գրում է. «Ինչ գործ ունեք մեր քյավառցուց, դուք ճանաչո՞ւմ եք, թե ինքը ինչ թագավոր մարդ ա, որ տենց բան եք գրում: Դուք ճիճու եք նրա համար, դե կարաք կանգնեք դիմացը խոսացեք: Թե՞ պարապ եք մնացել, այսինքն` նախանձությունը խոսում է ձեր մեջ, կամպյուտուրի դեմները դուխներդ 1000 է: Ինքնա սխալ, որ շատ բարի մարդ ա ու ձեզ չի պատժում, բոլորիտ շատ վատ ձեւերով, ոնց որ բոլորն են անում, դրա համար էլ շատ չեն գրում ուրիշների մասին ու վախում են խոսան: Բայց համոզված եմ, որ իրա ազգի մեջ կգտնվեն շատ մարդիկ, որ սաղիտ պատժելու են»:

Թե ինչու է Տիգրան Արզաքանցյանը փորձում «հրաժարվել քրտինքով ձեռքբերածից»` անհասկանալի է: Չգիտենք` վիլլան ում անունով է դարձրել Տիգրան Արզաքանցյանը, սակայն Ֆրանսիական ձեռնարկությունների այս կայքում այդ տեղեկությունները պահպանվում են. վիլլայի սեփականատերը «Almaz» ընկերությունն է, որը գրանցված է Տ. Արզաքանցյանի անունով:

Արզաքանցյանը Հայաստանում մոտ տասնհինգ հանքավայրերի սեփականատեր է, եւ չի բացառվում, որ վաղը իր անունը դրանց սեփականատերերի ցանկում չլինի: Պատգամավորին խորհուրդ ենք տալիս հետքերը վերացնելու փոխարեն, արժանապատվորեն ասի, որ` այո, դա իմ ունեցվածքն է:

Վիլլայի հասցեւում է գրանցված նաեւ Վարդանուշ Արզաքանցյանը` Տիգրան Արզաքանցյանի կինը, տեղեկատուի մեջ նշված է նաեւ կնոջ հեռախոսահամարը: Հնարավոր է` Ֆրանսիայի իր սեփականությունները գրանցել է կնոջ անունով, եւ դրա համար է պատգամավորն ասում` Տիգրան Արզաքանցյանինը չէ:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights