September 24, 2023

Ադրբեջանցիները լուսանկարում են Ասկերան – Ակնա սահմանին հերթապահություն անող քաղաքացիներին․ Լուսանկարներ

Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հիմնադիր անդամներից Արշակ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ադրբեջանցիները հետևում են, ավելին՝ տեսա-լուսանկարում են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը փակած և այնտեղ հերթապահություն իրականացնող հայերին, ինչպես նաև հայկական վերահսկողության տակ գտնվող ճանապարհով արցախցիների տեղաշարժը։

Ու չնայած ադրբեջանցիների ու հայերի մեջտեղում ռուս խաղաղապահներն են, սակայն ադրբեջանցիների ՝ բարձունքներում գերակայող դիրքերն ու անօդաչու սարքերը հնարավորություն են տալիս վերջիններիս տեսադիտարկման տակ պահել արցախցիներին։

Այս պահի դրությամբ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին իրավիճակը չի փոխվել, բազմաթիվ մարդիկ ուզում են միանալ հերթապահություն իրականացնողներին, որոնք հսկում են, որ ադրբեջանական բեռները չմտնեն Արցախ, վառելիքի բացակայության պատճառով ցանկացողներից շատերը ոտքով են ճանապարհ ընկել, որ տեղհասնեն։

Աբրահամյանը «Հրապարակին» տեղեկացրեց, որ հերթապահություն իրականացնողներից մեկին ադրբեջանցիները լուսանկարել են, մեղադրել ահաբեկչության մեջ ու արդեն հետախուզում են հայտարարել նրա նկատմամբ։

«Խնդրում ենք մեզանից վրանների թիվ, մասնակցող մարդկանց թիվ չհարցնել, որովհետև թշնամին հետևում է նաև մեր լրատվությանը, փորձենք հերթապահություն իրականացնող մարդկանց անձնական տեղեկատվությունը հնարավորինս պաշտպանել՝ հնարավոր խնդիրներից խուսափելու համար»,-շեշտեց Աբրահամյանը։

Ադրբեջանցիները լուսանկարում են հերթապահություն իրականացնող արցախցիներին

%d bloggers like this:
Verified by MonsterInsights