Ադրբեջանում հասկացել են, որ հայտնվել են ծուղակում իրենց, այսպես ասած, հումանիտար բեռի պատճառով։ Հիմա ամեն ինչ անում են, որպեսզի ցույց տան, թե արցախցիներն իրենք են իրենց շրջափակել։
«Բաքվի բռնապետն ամեն ինչ հաշվարկել էր, բայց արցախցու ոգին, նամուսը, թասիբը թերագնահատել էր․․․
Մենք այս փուլում որոշակի հաջողություն ունենք տեղեկատվությունը ճիշտ ազդակներով աշխարհին հասցնելու առումով, մնում է, որ կարողանանք մյուս փուլով այդ հասցված տեղեկատվությանը համապատասխան արդյունքի հասցնենք։
Իսկ արդյունքը պետք է լինի Բաքվի բռնապետի նկատմամբ որոշակի պատժամիջոցներ։ Եթե անգամ հիմա Բերձորի միջանցքը բացվի, միևնույն է, այն կրկին կարող է փակվել, եթե պատժամիջոցներ չլինեն»:
Ամիսների շարունակ ԼՂ բնակչությանը բառի բուն իմաստով սովի մատնելուց հետո ադրբեջանական լրատվամիջոցները օգոստոսի 29-ին հայտնել էին, թե Կարմիր մահիկի ընկերությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Ղարաբաղում բնակվող հայերին։
Բաց մի թողեք
Ով ավելի մեծ սուտ ասի, կստանա Կրեմլի կեսը. Հարությունյան
Հայաստանը մնալու է կանգու´ն. Հայկ Կոնջորյանը ներկայացրել է հրեշավոր ծրագրի դեպքերի հաջորդականությունը
Ինչ պետք է անեն բոլոր այն մարդիկ, ովքեր ՀՀ պետականության կողքին են. Կոնջորյանը մանրամասնել է