Օգոստոսի 31-ին՝ ժամը 23:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քոչարյան փողոցի թիվ 32 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գայի պողոտայի թիվ 32 շենքի մոտակայքում կայանած «Kia» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Վ․Գ․). պայթյունի հետքեր չեն հայտնաբերվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։54-ին, մարվել՝ 23։57-ին։ Այրվել է ավտոմեքենայի սրահը։ Վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Բաց մի թողեք
23-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
«Վայլդբերրիզ»-ը օգտվողների բանկային քարտերից տարբեր չափի գումար է գանձում, երբ օգտվողները պատվերներ չեն կատարել
Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. սեփական սունկի արտադրամասում հայտնաբերվել է 43-ամյա տիրոջ դին