September 25, 2023

Զոհված՝ վարժական հավաքների մեկնած, Անդրանիկ Անտոնյանի ու Արսեն Մկրտչյանի մասին

Գեղարքունիքում այսօր զոհված զինծառայողներից Անդրանիկ Անտոնյանը Նորաբաց գյուղից է։

Նորաբացի վարչական ղեկավար Մարգար Մարգարյանը պատմեց, որ Անդրանիկը 25-օրյա վարժական հավաքների էր մեկնել։

Ռանչպար համայնքի վարչական ղեկավար Վահան Վարդանյանը՝ խոսելով համագյուղացու՝ Արսեն Մկրտչյանի զոհվելու մասին. Շատ լավ մարդ էր, շատ լավ տղա:

«Քույր ու եղբայր ունի, եղբայրը ՌԴ-ում է ապրում, ճանապարհին է, գալիս է։ Ամուսնացած էր, երկու աղջիկ ունի, կինն էլ երրորդ բալիկին է սպասում»,-պատմեց Վահան Վարդանյանը:

Վարչական ղեկավարը ներկայացրեց, որ Արսենը 25-օրյա վարժական հավաքների էր մեկնել. «Նախորդ ամիս էր գնացել, սեպտեմբերի 10-ին պիտի վերադառնար։ Վերապատրաստումից մի քանի օր հետո էր հերթապահության բարձրացել։ Գյուղում շատ ծանր վիճակ է, բարդ էր նաև ընտանիքին հայտնելը»։

Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից լարված իրավիճակ է Գեղարքունիքի մարզում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետերից ու հրաձգային այլ զինատեսակներից կրակ են բացել Սոթքի ու Նորաբակի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս պահի դրությամբ ՊՆ-ն հայտնել է երկու զոհի և մեկ վիրավորի մասին:

«Երկու երեխա ունի, կինը հղի է»․ այսօր զոհված Արսենը վարժական հավաքների էր մեկնել

Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից լարված իրավիճակ է Գեղարքունիքի մարզում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետերից ու հրաձգային այլ զինատեսակներից կրակ են բացել Սոթքի ու Նորաբակի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս պահի դրությամբ ՊՆ-ն հայտնել է չորս զոհի և մեկ վիրավորի մասին: Իրավիճակը շարունակում է լարված մնալ:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights