September 24, 2023

ԼՂ բնակչությանը սպառնում է ցեղասպանական վտանգ. կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավոր են կանխել այն. Խուան Մենդես

2023 թվականի օգոստոսի 23-ին Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի նախկին հատուկ խորհրդական, մարդու իրավունքների պրոֆեսոր, ՄԱԿ-ի խոշտանգումների գծով նախկին հատուկ զեկուցող Խուան Մենդեսը ներկայացրել է ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և միջազգային հանրության կողմից ծանրագույն ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վերաբերյալ:

«Ստեղծված հանգամանքներում, կարծում եմ, որ վերոշարադրված փաստերը բավարար հիմք են միջազգային հանրությանը վաղաժամ նախազգուշացում տալու առ այն, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սպառնում է [ցեղասպանական վտանգ]՝ «լուրջ մարմնական կամ հոգեկան վնասի պատճառում խմբի անդամներին» (Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի բ պարբերություն):
Ցեղասպանության կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվել են կանխելու հանցագործությունը, և միջազգային հանրությունը պետք է իրականացնի այս [Արցախի] բնակչությանը պաշտպանելու իր պարտականությունները»,- ասված է զեկույցի մեջ:

Ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights