Օգոստոսի 31-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 39 կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ 46-ամյա Համլետ Օ․-ն իր վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շրջվել ու հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 17-ամյա Էրիկ Ե․-ն տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն, իսկ 21-ամյա Թեմուր Օ․-ն տեղում առաջին բուժօգնություն է ստացել և հրաժարվել հիվանդանոց մեկնելուց։
Բեռնատարը եղել է կցորդիչով, որում եղել է 24 խոշոր եղջերավոր անասուն, որոնցից 1 կով տեղում սատկել է, իսկ 1 ցուլ՝ վնասվել։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բաց մի թողեք
Ստեփանակերտի բոլոր փողոցները լցված են տեղահանվածներով՝ սոված, վախեցած, անորոշության մեջ. ԼՂ ՄԻՊ․ Լուսանկարներ
Ցանկացողներին Հայաստան տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը մշտական կապի մեջ է ԼՂ գործընկերների հետ
Օրվա գերխնդիրը մարդկանց էվակուացումն է, կազմակերպված ու անվտանգ տարհանումը