September 26, 2023

Կարեն Սարգսյանը՝ Գեղարքունիքում իրավիճակի մասին, Դավիթ Համբարձումյանը՝ զոհերի

«Մարզում խուճապ չկա, բնակավայրերի վարչական ղեկավարների հետ անմիջական կապի մեջ եմ, եթե ինչ-որ խնդիր լինի, իրենք ինձ տեղյակ կպահեն, այս պահի դրությամբ հանգիստ է»:

Այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը․ «Սոթքում էլ խուճապային տրամադրություն չկա, ամեն ինչ հանգիստ է այս պահի դրությամբ»:

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են Մասիս համայնքի բնակիչներ Անդրանիկ Արշակի Անտոնյանը և Արսեն Ալեքսանդրի Մկրտչյանը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը:

«Ցավակցում եմ մեր տղաների ընտանիքների անդամներին, հարազատներին:

Ուժ ու տոկունություն Ձեզ»,- ասված է գրառման մեջ:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights