ՀՀ կառավարությունն այսօր Հռոմի ստատուտն ուղարկել է Ազգային ժողով՝ վավերացման:
Այն, որ Կառավարությունը պատրաստվում էր Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը ներկայացնել Ազգային ժողովի վավերացմանը հայտնի էր դարձել դեռ այս տարվա հունիսին։ Որոշումը մի շարք քննադատությունների առիթ էր ստեղծել․ ռուսական կողմից հայտարարություններ էին հնչում, թե Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները պետք է ուսումնասիրեն Հանրապետությանը Հռոմի կանոնադրությանը միանալու հետևանքները և գնահատեն Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների հետ կապված ռիսկերը։
Հայկական կողմի արձագանքն էլ հստակ էր՝ Հռոմի ստատուտի ընդունման հարցը ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ ծառայելու է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոտնձգությունները կանխարգելելուն:
Հռոմի ստատուտը ստորագրվել է 1998 թվականին, սակայն Հայաստանի Հանրապետությունն այն չէր վավերացրել, քանի որ Սահմանադրական դատարանը 2004 թվականին համաձայնագրի պարտավորությունները հակասող էր ճանաչել ՀՀ այդ պահին գործող սահմանադրության մի քանի դրույթին։
2022-ի տարեվերջին այս հարցով սահմանադրական դատարան էր դիմել Կառավարությունը։ Կանոնադրության ճանաչման հարցին անդրադարձն, ըստ Կառավարության, պայմանավորված է այն հանգամանքով, որ հնարավորություն է ստեղծվում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու՝ պատերազմական հանցագործությունների դեպքերով։
Սահմանադրական դատարանը 2023 թվականի մարտի 24-ին հրապարակել էր 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ «Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» որոշումը։
Բարձր դատարանը որոշել էր, որ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
Բաց մի թողեք
Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը
Տարածելով ստերի բացահայտումը՝ լուրջ զենքից կարող ենք զրկել փնթի միկրոբլոգերների թիմին և տերերին. Արայիկ Հարությունյան
Չախոյանը պարետային ժամ մտցնելու և այլ տարածվող ապատեղեկատվությունների մասին