«Մի սրիկա զանգված կա, որ անհամբեր սպասում է, թե երբ սահմանի լարվածություն կլինի, զոհ ու վիրավոր կլինի, որ ասի՝ բա որ ասում էի, բա որ էսպես, բա որ էնպես․․․»։
Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այսօր ադրբեջանական կողմից Սոթքի հատվածում հրահրած ագրեսիային։
«Էտ նույն զանգվածն էլ, դեռ տղերքի արյունը չչորացած, սկսում է երեսով տալ, թե բա ես դիրք եմ կահավորում, դուք քնած եք․․․
Ուրեմն այսպես, ամեն ինչ չափ ու սահման ունի, հերիք չի փոշիացնում եք ամեն արժեք, հերիք չէ ամեն տեղ ախտոտում եք ձեր ցնորված, քաղաքական մտքերով, դեռ մի բան էլ մունաթ եք գալիս ազգի վրա։
Էս օրով կարճ կապեցի, մի քանի օրից առանձին գրառումով հատուկ կանդրադառնամ էս զանգվածին, թե ինչպես են փորձում խանգարել ու կեղտոտել գործը․․․»,– ասված է նրա գրառման մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:
Բաց մի թողեք
Ադրբեջանական բանակն ունի գրեթե 200 զոհ. Meydan TV. Ցանկ
Ադրբեջանական կողմն անվնաս վիճակում ԼՂ-ին է փոխանցել 5 քաղաքացու և 5 աճյուն
Դադարեցրեք այս համատարած տների հավաքագրումը, դուք ձեր մարդասիրությամբ կրկնապատկում եք պետության բեռը. Վիլեն Գաբրիելյան