Ռուսաստանը գնալով` ավելի է մեկուսացվում։
Այս մասին ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ լրագրողներին ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` անդրադառնալով Սաուդյան Արաբիայի կողմից ուկրաինական պատերազմի վերաբերյալ 40 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված միջազգային գագաթնաժողովին, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Կարծում եմ, որ Ռուսաստանը գնալով՝ ավելի է մեկուսացվում միջազգային ասպարեզում։ Պուտինի՝ Ուկրաինայից հացահատիկի արտահանման վերաբերյալ համաձայնագրին մասնակցելուց հրաժարվելը թուլացրել է Ռուսաստանի միջազգային դիրքերը։ Պատճառն այն է, որ մարդիկ արդեն հասկանում են՝ պարենային խնդիրն աշխարհում ստեղծվում է ոչ թե մեր պատժամիջոցներով, այլ Ռուսաստանի պահվածքով»,- ասել է ԵՄ գերագույն ներկայացուցիչը։
Բաց մի թողեք
Թուրքիայում սպանված են գտել ռուս ակտիվիստին
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում և չի ուղարկում թռիչքներ
Ռուսական բազայի վրա հարձակումները և 6 ռուս զինվորականների մահը պատահականություն չեն․ Զատուլին