Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի քրեական գործով Ազգային անվտանգության ծառայություն են հրավիրվել Պն նախկին նախարար, փոխնախարարներ ու վարչության պետեր, որոնք հարցաքննվել ու առերեսվել են Վաչագան Ղազարյանի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ավելին՝ գրել էինք, որ Ազգային անվտանգության ծառայությունը կալանավորել է ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության, զորքերի բնակավորման եւ կոմունալ շահագործման վարչության նախկին պետ, գնդապետ Արմեն Սարգսյանին։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս ԱԱԾ-ն կալանավորել է Վաչագան Ղազարյանի քրեական գործով։ Ի դեպ, նա սպարապետ Վազգեն Սարգսյանի կուրսեցին է։ Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը 5 տարի առաջ՝ հունիսի 25-ին, ձերբակալվել էր բանկից դուրս գալիս։ Նրա ճամպրուկում հայտնաբերվել էր 120 000 դոլար եւ 436 մլն դրամ։ Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ում քրեական վարույթ է առկա ՊՆ-ի հողատարածքների ապօրինի վաճառքի մասով, եւ, ահա, այս քրեական վարույթի շրջանակներում էլ կալանավորել են Վաչագան Ղազարյանին։
Բաց մի թողեք
4-տառանոց բառի մեջ 7 սխալ է անում․ ով է ՏԿԵ նախարարի տեղակալը
ՔՊ-ականները զգուշացնող SMS են ստացել
Ադրբեջանի դրոշն այրած Արամ Նիկոլյանի նկատմամբ գործընթաց է սկսվել