Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության՝ «Բութուն Ղրղզստան» (Միացյալ Ղրղզստան) Ադախան Մադումարովը ձերբակալվել է դավաճանության կասկածանքով մինչև հոկտեմբերի 24-ը։
Այս մասին հայտնում է Ղրղզստանի Գերագույն դատարանի մամուլի ծառայությունը։
Քաղաքական գործչի փաստաբան Գուլյանա Ուբալիևայի խոսքով՝ Մադումարովին մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության հոդվածով։
Փաստաբանին մինչ այժմ չի հաջողվել ծանոթանալ գործի նյութերին։
Ղրղզստանի խորհրդարանում ընդգրկված են վեց քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ․ «Բութուն Ղրղզստանը» ընդդիմադիր խմբակցություն է։
Մադումարովը նախկինում եղել է Ղրղզստանի խորհրդարանի խոսնակը, ինչպես նաև աշխատել է որպես հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար։
Ներքին գործերի նախարարությունը դեռևս չի մեկնաբանել պատգամավորի կալանավորման փաստը։
Բաց մի թողեք
Վաղուց ժամանակն է վերանայել հարաբերություններն Ադրբեջանի հետ․ ԵԽ պատգամավորների քննարկում
Կովկասի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը կարմիր գիծ է մեզ համար. Իրանի պաշտպանության նախարար
Ծայրահեղ մտահոգիչ լուրեր եմ ստանում, իրավիճակն արդեն կրիտիկական է. Հռոմի պապը՝ ԼՂ էսկալացիայի մասին