September 24, 2023

Արտակարգ դեպք Երևանում. ավտոմեքենան բախվել է մոպեդին, կողաշրջել և հեռացել. վիրավոր ամուսինները հիվանդանոցում են

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բագրատունյաց 2/4 հասցեի դիմաց բախվել է երթևեկող մոպեդին:

Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ մոպեդին բախված, դեպքի վայրից հեռացած ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Աղբյուրի տեղեկություններով վիրավորներն ամուսիններ են:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights