September 22, 2023

Երեկ հրազենային վիրավորում ստացած Նարեկ Պողոսյանը վիրահատվել է. մանրամասներ զինծառայողի առողջական վիճակի մասին

Զինծառայող Նարեկ Պողոսյանը տեղափոխվել է Կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել վիրահատական բարդ միջամտության: Վիրահատությունը  անցել է հաջող, վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր:

Այս մասին տեղեկացրեց ՀՀ ՊՆ խոնակ Արամ Թորոսյանը: Մյուս վիրավորի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում: Երկու վիրավորներն էլ հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ են:

Նարեկ Պողոսյանը ծանր հրազենային վիրավորում էր ստացել սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով: ՊՆ-ն նախնական հաղորդագրությամբ տեղեկացրել էր նրա զոհվելու մասին, սակայն կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել էր:

Սեպտեմբերի 2-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights