September 24, 2023

Երևանում թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել ուղևորին. Լուսանկար

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ 39/6 հասցեի դիմաց, 64-ամյա Ֆելիքս Մ.-ն իր վարած թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 56-ամյա Սուսաննա Կ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և մինչ օպերատիվորեն կժամաներ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, վիրավորին առաջինն օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու պարեկ Վաղարշակ Սարգսյանը:

Վերջիններս քաղաքացիների օգնությամբ վիրավորին  առաջին անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա օպերատիվորեն ժամանած բժիշկները նրան տեղափոխել են հիվանդանոց:

Վարորդին հոգեբանական օգնություն են ցուցաբերել դեպքի վայրի հարևանությամբ գտնվող «Միստր Գիրոս» սննդի կետի աշխատակիցները:

Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վրաերթի ենթարկվածը տրոլեյբուսի ուղևոր է եղել և նա իջել է տրոլեյբուսից, սպասելով վարորդի հրահանգաներին, վարորդն էլ չնկատելով նրան՝ անզգուշաբար վրաերթի է ենթարկել:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Արտակարգ դեպք Երևանում. թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել ուղևորին

%d bloggers like this:
Verified by MonsterInsights