ԵԿՄ հիմնադիր անդամ, ԼՂ առաջին պատերազմի մասնակից, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը կարծում է, որ ԼՂ նախագահի հրաժարականը, այսօրվա հրթիռների տեղատարափը Սոթքում և վաղը սպասվող հանրահավաքը կառավարվում է ՌԴ-ից, որը, ըստ նրա, Հայաստանի պետականության անկման և Լեռնային Ղարաբաղի տրոհման ջատագովներից է:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով այսօր Սոթքի ուղղությամբ ադրբեջանական կողմի իրականացրած ռազմական սադրանքը:
Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե ԼՂ-ում տիրող իրավիճակը կապված է այն բանի հետ, որ ՀՀ-ն այն ճանաչել է Ադրբեջանի մաս՝ վերջինս ասում է. «Երբևիցե Մարիա կամ Մարինկա Զախարովան ճիշտ բան խոսե՞լ է, կա՞մ Ալիևը: Բոլոր կլոր սեղանների ժամանակ ի՞նչ էր պարտադրվում հայկական կողմին՝ ԼՂ-ն ճանաչել Ադրբեջանի մաս, և այսպես շարունակ: Իսկ հիմա խոսքերը շուռ են տվել, թե եթե Հայաստանը ԼՂ-ն չճանաչեր Ադրբեջանի կազմում, նման բան տեղի չէր ունենա»:
Ըստ Խուդավերդյանի՝ ռուսները ազերիների հետ ԼՂ-ն կմասնատեն իրար մեջ, ՌԴ-ն կունենա իր ղեկավարը, Ադրբեջանը՝ իր, այն կդառնա «село, но свое село», կամ էլ «военный полигон»:
«Կջարդեն ղարաբաղյան չկայացած կամ կիսակայացած իշխանությունը, որը 35 տարվա մեջ ոչինչ չարեց ԼՂ-ի, ԼՂ բանակի, պաշտպանության համար: Եվ դրանից հետո նորից կլինեն պարտիզանական, կիսապարտիզանական մարտեր, ու չեմ կարող ասել, թե ինչպիսի դերակատարություն կստանձնի Ղարաբաղի ժողովուրդը և ինչպիսի դերակատարություն կունենա ՀՀ-ն ԼՂ հարցում: Ամեն ինչից զատ՝ ՀՀ իշխանությունները բոլոր ամբիոններում մարտեր են տալիս ԼՂ պաշտպանության համար, դա միայն կույրերը և Հայաստան պետություն չսիրողները չեն նկատում, որոնք ամենատարբեր թելերով կապված են Ռուսաստանի հետ»,- նշում է նա:
Զրուցակցի համոզմամբ՝ ՌԴ-ն որոշել է ևս մեկ անագամ «մատաղ անել» Հայաստանը՝ քաղաքական իմիջը իր երկրում և աշխարհում պահելու համար:
Բաց մի թողեք
Ավանի ՔՊ-ական թաղապետի հայրը թաունհաուսների բիզնես է սկսել․ Հետք
Ստեփանակերտն անջատվել է Հայաստանի էներգահամակարգից և միացվել Ադրբեջանի էներգահամակարգին․ Տեսանյութ
Աննախադեպ երևույթ․ Կառավարության անդամներից ոչ ոք չցավակցեց արցախցիներին