September 25, 2023

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. մեքենաների բախման հետևանքով կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ Զվարթնոցի վարչական տարածքում, բախվել են Toyota Camry և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով 07-ի վարորդը տեղում մահացել է, Toyota-ի վարորդը տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարաշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Toyota-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածով շրջադարաձ է կատարել՝ ստեղծելով վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights