Ռուսաստանը փորձում է սեփական անգործությունը և գործողություններ իրականացնելու անկարողությունը բարդել հայկական կողմի վրա։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ռուսաստանի նախագահն ասել է, որ ԼՂ-ն եղել է և կա Ադրբեջանի անբաժանելի մաս։ Կա նաև նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի տակ ստորագրված է, որ Լաչինի միջանցքն Ռուսաստանի տիրապետության տակ է, հիմա հարց՝ որտե՞ղ է Լաչինի միջանցքը»,-նշեց նա։
«Թուրքիայի և Ռուսաստանի շահերն այսօր ամենաբարձր մակարդակի վրա են։ Այսօր Թուրքիան և Ադրբեջանն օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։ Իսկ մեր ասածը հետևյալն է՝ ունեք պարտավորություններ, արեք։ Այլ ոչ թե ասեք՝ դուք բան եք հայտարարել։ Այսօր ունենք իրավիճակ, երբ Հայաստանը մենակ է իր խնդիրներով»- ասաց Սիմոնյանը։
Իրավիճակը սահմանին լարված է, բայց հարաբերականորեն կայուն: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` նշելով, որ յուրաքանչյուր պահի իրավիճակը կարող է նորից սրվել:
Սիմոնյանի խոսքով` սահմանին կա մեծ կուտակում, փոխհրաձգությունը դադարել է, բայց լարվածությունը շարունակվում է:
ԱԺ նախագահն, անդրադառնալով բանակի հզորացման ուղղությամբ արվող քայլերին, նշեց. «Մենք մեծ ներդրումներ, ջանք և աշխատանք ենք իրականացնում, այսօրվա միջադեպի ժամանակ նույնիսկ օգտագործվել են հայկական արտադրության զինատեսակներ»:
Հիշեցնենք, որ այսօր` առավոտյան ժամը 7:50-ից, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրակել են Սոթքի և Նորաբակի հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից բացի կիրառելով նաև ականանետ ու ԱԹՍ: Հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր:
Բաց մի թողեք
Տղամարդկանց առանձնացնում և կամուրջը ոտքով անցնելու հրահանգ են տալիս, տեսանկարահանում. փորձագետն ահազանգում է
Ռուսական բազայի վրա հարձակումները և 6 ռուս զինվորականների մահը պատահականություն չեն․ Զատուլին
Իրական հողատուների, դավաճանների, կապիտուլյանտների ու ազգադավների մասին