Կուրիլյան կղզիների մոտ սեպտեմբերի 2-ի առավոտյան ուժգին ցնցումներ են գրանցվել։ Տեղի բնակիչների խոսքով՝ երկրաշարժը զգացվել է բնակավայրերում, սակայն ավերածություններ չի առաջացրել։
Բնական աղետի էպիկենտրոնը գտնվել է Ալաիդ նեղուցում՝ Սեւերո-Կուրիլսկից 32 կիլոմետր հեռավորության վրա։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը պարզաբանել է, որ ցնցումների ուժգնությունը հասել է 6,2 մագնիտուդի։
Ցունամիի ահազանգ չի հայտարարվել: Բոլոր ծառայություններն աշխատում են սովորական ռեժիմով: Զոհեր և ավերածություններ չկան: Երկրաշարժը զգացել են Սեւերո-Կուրիլսկ քաղաքի բնակիչները: Ըստ նախնական տվյալների՝ զոհեր և ավերածություններ չկան․ այսպես են մեկնաբանել իրավիճակը ՌԴ ԱԻՆ Սախալինի շրջանի գլխավոր վարչությունում։
Բաց մի թողեք
Ջեյհուն Բայրամովը կասկածի տակ է առել ՄԱԿ խորհրդի հեղինակությունը
Վաղուց ժամանակն է վերանայել հարաբերություններն Ադրբեջանի հետ․ ԵԽ պատգամավորների քննարկում
Կովկասի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը կարմիր գիծ է մեզ համար. Իրանի պաշտպանության նախարար