«Օգոստոսի վերջին Ուկրաինան մի շարք հաջող հարձակումներ իրականացրեց ռուսական ուժերի խորքում։ Մասնավորապես, հարձակման են ենթարկվել ռուսական երեք ավիաբազաներ և ՀՕՊ ու ռադիոտեղորոշիչ համակարգերի երկու տեղակայումներ»։
Այս մասին գրել է Forbes-ը և նշում, որ երկու շաբաթվա ընթացքում Ռուսաստանը կորցրել է երկու ՏՈւ-22M3 ռմբակոծիչ, չորս Իլ-76 տրանսպորտային ինքնաթիռ, С-400 «Տրիումֆ» և այլն։
Տու-22Մ3 ռազմավարական ռմբակոծիչի արժեքը հնարավոր է պարզել ՌԴ միջազգային պայմանագրերով։ Ինչպես նշում է Forbes-ը, 2000-ականների սկզբին Ռուսաստանը պայմանագրեր է կնքել Հնդկաստանին և Չինաստանին Տու-22Մ ռմբակոծիչների մատակարարման վերաբերյալ։
Ըստ այդմ, մեկ Տու-22M3 -ի արժեքը գնահատվում է 294 միլիոն դոլար, սա Ռուսաստանի Դաշնության ամենաթանկ ինքնաթիռներից մեկն է։
Մեկ Իլ-76-ի արժեքը, որից չորսը ոչնչացվել է, կազմում է 86 մլն դոլար։
Բաց մի թողեք
Վաղուց ժամանակն է վերանայել հարաբերություններն Ադրբեջանի հետ․ ԵԽ պատգամավորների քննարկում
Կովկասի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը կարմիր գիծ է մեզ համար. Իրանի պաշտպանության նախարար
Ծայրահեղ մտահոգիչ լուրեր եմ ստանում, իրավիճակն արդեն կրիտիկական է. Հռոմի պապը՝ ԼՂ էսկալացիայի մասին