Երեկ՝ սեպտեբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 01 խումբը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Պուշկին փողոցի 37 հասցեում գործող «Աքաղաղ» խանութ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
ՀՀ ոստիկաններն ու քննիչները նշված խանութի պահեստային հատվածում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 70-ամյա Հարություն Սողոմոնյանի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ գլխի շրջանում վնասվածքը առաջացել է ուշագնացության արդյունքում՝ ընկնելու հետևանքով:
Դեպքի փաստով Քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով՝ մահացածը «Աքաղաղ» խանութի տնօրենն էր:
Բաց մի թողեք
Ստեփանակերտի բոլոր փողոցները լցված են տեղահանվածներով՝ սոված, վախեցած, անորոշության մեջ. ԼՂ ՄԻՊ․ Լուսանկարներ
Ցանկացողներին Հայաստան տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը մշտական կապի մեջ է ԼՂ գործընկերների հետ
Օրվա գերխնդիրը մարդկանց էվակուացումն է, կազմակերպված ու անվտանգ տարհանումը