September 25, 2023

Կարկուտը վնասել է տներ, ավտոմեքենաներ, հարվածել խաղողի այգիներին… ի՞նչ իրավիճակ է Վրաստանում

Արեւելյան Վրաստանի Կախեթիի շրջանի մոտ 15 գյուղ կարկտահարվել է. հայտնում են տեղական լրատվամմիջոցները:

Ախմեթից հետո վատ եղանակը խնդիրներ է ստեղծել Թելավիի և Գուրջաանիի մունիցիպալիտետներում:

Կարկուտը վնասել է տների և ավտոմեքենաների տանիքները, հարվածել նաև խաղողի այգիներին, ուժեղ քամին արմատախիլ է արել պտղատու ծառեր:

Վնասվել են նաև տների տանիքներ, մեքենաներ, էլեկտրահաղորդման սյուներ։ Բնակչության մի մասին էլեկտրաէներգիա չի մատակարարվում։

«Կգնահատվեն տարերային աղետից տուժած համայնքների վնասները, որպեսզի կարողանանք ժամանակին վերանորոգել վնասված տանիքները, կապ ենք պահպանում նաև Ռտվելի-2023 շտաբի հետ, որպեսզի խաղողի փչացած բերքը հանձնվի գինեգործներին»,- ասել է Կախեթիի նահանգապետ Գիորգի Ալադաշվիլին։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights