Էրդողանը Սոչի է մեկնում «ՄԱԿ-ի հետ համաձայնեցված հացահատիկի գործարքի վերաբերյալ առաջարկների փաթեթով». գրում է թուրքական Sabah թերթը։
Նշվում է, որ այն պարունակում է կետ՝ կապված SWIFT համակարգում ռուսական Ագրոբանկի ընդգրկման հետ։
Վճարային համակարգը այն հիմնական խնդիրներից է, որի շուրջ Ռուսաստանը կցանկանար տեսնել կոնկրետ քայլեր։ Քննարկվելու է նաեւ ռուսաստանյան սննդամթերք արտադրողների ակտիվների ապասառեցման հարցը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքական և ռուսական կողմերը հաստատել են, որ Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին։
Բաց մի թողեք
ԼՂ-ի վերջին 4 նախագահները և 22 պատգամավորները դարձան պետականության գերեզմանափորը. Հայկ Խանումյան
ԱՄՆ-ից կոնգրեսական պատվիրակություն է ժամանել Հայաստան
ՄԱԿ-ը մեկնաբանել է իր մանդատի ներքո ԼՂ խաղաղապահ ուժեր ուղարկելու վերաբերյալ Արարատ Միրզոյանի հայտարարությունը