Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աճառյան փողոցի թիվ 42 հասցեի մոտակայքում բախվել են «Ford» (վարորդ՝ Լ․ Ն․, ծնված 1979 թ․) և «VAZ» (վարորդ՝ Մ․ Ա․, ծնված 1954 թ․) մակնիշների ավտոմեքենաները. վերջինիս ուղևորն արգելափակվել է ավտոմեքենայում։
Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան, ուղևոր Գ․ Ս․-ին (ծնված 1962 թ․) դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Բաց մի թողեք
Ստեփանակերտի բոլոր փողոցները լցված են տեղահանվածներով՝ սոված, վախեցած, անորոշության մեջ. ԼՂ ՄԻՊ․ Լուսանկարներ
Ցանկացողներին Հայաստան տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը մշտական կապի մեջ է ԼՂ գործընկերների հետ
Օրվա գերխնդիրը մարդկանց էվակուացումն է, կազմակերպված ու անվտանգ տարհանումը