Մոսկվայի Վնուկովո, Դոմոդեդովո և Շերեմետևո օդանավակայաններում ընդհանուր առմամբ հետաձգվել և չեղարկվել է 33 չվերթ։
Այս մասին են վկայում Yandex-Հաշվառում ծառայության տվյալները, փոխանցում է Մոսկվա 24-ը։
Մոսկվայի ժամանակով ժամը 06:20-ի դրությամբ Վնուկովո օդանավակայանում հետաձգվել է 2 չվերթ, չեղարկվել՝ 6-ը։
Դոմոդեդովոյում հետաձգվել է 10 չվերթ, չեղարկվել՝ ևս 14-ը։
Իսկ, ահա, Ռուսաստանի մայրաքաղաքի մյուս օդանավակայանում՝ Շերեմետևոյում հետաձգվել է մեկ չվերթ։
Դրանից առաջ Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է հետաձգվել և չեղարկվել։ Ձգձգումների պատճառները չեն հաղորդվում։
Բաց մի թողեք
Վաղուց ժամանակն է վերանայել հարաբերություններն Ադրբեջանի հետ․ ԵԽ պատգամավորների քննարկում
Կովկասի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը կարմիր գիծ է մեզ համար. Իրանի պաշտպանության նախարար
Ծայրահեղ մտահոգիչ լուրեր եմ ստանում, իրավիճակն արդեն կրիտիկական է. Հռոմի պապը՝ ԼՂ էսկալացիայի մասին