Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտարարել է Օլեքսեյ Ռեզնիկովին երկրի պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու որոշման մասին։
«Կարծում եմ, որ նախարարությանն անհրաժեշտ են նոր մոտեցումներ և փոխգործակցության այլ ձևաչափեր ինչպես զինվորականների, այնպես էլ ողջ հասարակության հետ։ Այժմ Ռուստեմ Ումերովը պետք է գլխավորի նախարարությունը»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ Ուկրաինայի Գերագույն Ռադան լավ է ճանաչում Ումերովին, և նա լրացուցիչ ծանոթությունների կարիք չունի։ Զելենսկին հավելել է՝ ակնկալում է, որ խորհրդարանը կաջակցի այս թեկնածությանը։
Հիշեցնենք՝ դեռ օգոստոսի 28-ին Ռեզնիկովը հայտարարել էր, որ այս պահին Զելենսկու հետ չի քննարկում իր հրաժարականի հնարավորությունը։
Բաց մի թողեք
Վաղուց ժամանակն է վերանայել հարաբերություններն Ադրբեջանի հետ․ ԵԽ պատգամավորների քննարկում
Կովկասի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը կարմիր գիծ է մեզ համար. Իրանի պաշտպանության նախարար
Ծայրահեղ մտահոգիչ լուրեր եմ ստանում, իրավիճակն արդեն կրիտիկական է. Հռոմի պապը՝ ԼՂ էսկալացիայի մասին