September 22, 2023

Ինչ է հայտարարագրել քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը 2023 թվականի մայիսի 28-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2022 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ վերջինս այս տարվա սկզբին հայտարարագրել է 2021 թվականին գնված համատեղ սեփականությամբ բնակարան, որը գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ բազմաբնակարան բնակելի շենքում։ 2022 թվականին էլ նա 52 միլիոն 390 հազար դրամով ձեռք է բերել համատեղ սեփականությամբ մեկ այլ բնակարան Կենտրոն վարչական շրջանում՝ բազմաբնակարան բնակելի շենքում: Նշված բնակարանները պահպանվել են նաև տարեվերջին։

Որպես անշարժ գույքը ավագանու անդամը ներկայացրել է 2007 թվականին թողարկված «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա՝ ձեռք բերված 2022 թվականին 14 հազար դոլարով։

Նրա հանձնված և վերադարձված փոխառությունները կազմել են 1 միլիոն 222 հազար դրամ, որը հանձնել է «Էյջ Բի Գրուպ» ՍՊԸ-ին։ Տվյալ տարվա վերջում առկա փոխառության գումարը և արժույթը կազմում են 4 միլիոն 882 հազար 850 դրամ։

Քաղաքապետի թեկնածուի դրամական միջոցները տարվա սկզբին կազմել են 1 միլիոն 529 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 14 միլիոն 675 հազար 134.65 դրամ, ինչպես նաև՝ 106 հազար 741 դրամ, որը տարեվերջին դարձել է 44 հազար դրամ։ 28 հազար դոլար, որն էլ տարեվերջին կազմել է 6 հազար դոլար։

Խաժակյանի կանխիկ միջոցը տարվա սկզբին կազմել է 500 հազար դրամ, որը տարեվերջին պահպանվել է։

Վերջինիս ընդհանուր եկամուտները կազմել են 22 միլիոն 574 դրամ, որոնցից որպես այլ եկամուտ նա ստացել է Երևանի քաղաքապետարանից՝ 816 հազար դրամ, 1 միլիոն 194 հազար 874 դրամ այլ եկամուտ՝ Ֆինանսների նախարարությունից։

78 հազար 501 դրամ նա ստացել է քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից, մասնավորապես՝ «ՋԻՆԻՇՅԱՆ» հիշատակի հիմնադրամից, 18 միլիոն 129 հազար 320 դրամ՝ որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, 1 միլիոն 116 հազար 500 դրամ՝ «Հայաստանի ազգային համալսարանից», և 665 հազար 379 դրամ՝ կրկին որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ։

Դավիթ Խաժակյանն ունի վարկ, որի մայր գումարը կազմում է 90 միլիոն 622 հազար 963.41 դրամ։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights