October 4, 2023

Ադրբեջանը սադրանքի համար հող է նախապատրաստում․ ԼՂ ՊՆ-ն հակառակորդի ռազմական տեխնիկայի տեղաշարժեր է արձանագրել. Տեսանյութ

ԼՂ պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից արձանագրվել են ադրբեջանայան զինուժի մեծաքանակ ռազմական տեխնիկայի տեղաշարժեր ու կուտակումներ։

Այս մասին հայտնում է ԼՂ պաշտպանության նախարարությունը՝ հրապարակելով տեսանյութ։
Ըստ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմը սադրանքի հող է նախապատրաստում։

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։

Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights