«ՔՊ-ն Տիգրան Ավինյանին այնքան է մենակ թողել, որ քաղաքապետի թեկնածուի հույսը մարզային կուսակից ընկերներն են մնացել։ Քարոզարշավի առաջին իսկ օրվանից տեսնում ենք, թե ինչպես է Ավինյանի հետ բակից բակ քայլում Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի Ջրօգտագործողների ընկերության վերահսկողության պետ Սուրեն Թորոսյանը, ով անցնում է մի քրեական վարույթով` մարդ ծեծելու համար։
«Հրապարակ» թերթը գրում է. Մեր աղբյուրները փոխանցեցին, որ մի քանի օր է՝ նաեւ Մեղրիի ՔՊ-ականներն են «բուքսիր» եկել Ավինյանին՝ ՔՊ-ական քաղաքապետի պարտված թեկնածու, կարատեի մարզիչ Արարատ Թումանյանի գլխավորությամբ։
Ավինյանն էլ ժամանակին էր Մեղրի գնացել` Արարատին աջակցելու համար։ Երեկ Արարատ Թումանյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց մեր տեղեկությունը, մի քանի անգամ հարցը լսեց, բայց չպատասխանեց։ Կես ժամ անց զանգեց՝ հաստատեց իր մասնակցությունն Ավինյանի քարոզարշավին:
Ինչի՞ց դրդված եք Երեւան եկել։
«Ես մտահոգված եմ Հայաստանի Հանրապետությունում ամեն ընտրությունով։ 2018 թվականից պետության կողմից դրանք անց են կացնում, պատշաճ վերահսկվում է՝ արդար, անաչառ, համայն հայության մայրաքաղաքի ավագանին ու ընտրությունը ինձ համար նույնպես անտարբեր չի։ Ես, ունենալով Երեւանում մեծ շրջապատ, բարեկամություն, իմ հորդորներն եմ անում, որ մարդիկ ճիշտ ընտրություն կատարեն աշխատունակ մարդու օգտին։ Ես մեկ անգամ չէ, որ մասնակցել եմ քարոզարշավին: Բացի այդ` քարոզարշավը միայն քայլելով չէ, այլ հորդորելով էլ է»։
Իսկ մտահոգություն չունե՞ք, որ Ձեր մասնակցությունը խերով չի լինի։
«Ես պառավական ասույթներով չեմ ապրում, ունեմ Աստված եւ սին պաշտություններով չեմ զբաղվում»։
ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արարատին աշխատանք են խոստացել Մեղրիի մաքսակետում, դրա համար էլ ջանք է դնում ՔՊ-ի համար»:
«Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Տիգրան Ավինյանի կողմից դե ֆակտո ղեկավարվող քաղաքապետարանը նոր նախագիծ է սկսել․ պատրաստվում են Երեւանի կենտրոնում նոր մարզահամալիր կառուցել։ Այդ նպատակով 84 մլն դրամ է փոխանցվել «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ին։
Կառուցվելիք նոր մարզադպրոցը կրելու է հայտնի մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի չեմպիոն, 94-ամյա Ալբերտ Ազարյանի անունը: 84 մլն դրամն ընկերությանը փոխանցվել է նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար»:
Բաց մի թողեք
Մոտ օրերս կհայտարարվի Արցախի պետական մարմինների լուծարման մասին
Հավատում եմ, որ Աստված երես չի թեքել հայ ազգից․ Կարեն Ջավալյան (Քյոխ)
ԱԳՆ-ի հայտարարությունը՝ ՀՀ-ում օտարերկրյա ԶԼՄ-ների գործունեության մասին