Վերջին երեք տարիների ընթացքում մենք պարբերաբար տեսել ենք երեք ռազմաքաղաքական իրադարձության համատեղում՝ ընտրություններ Հայաստանում, հարձակում սահմանին, ընդդիմության ակտիվացում:
Այս մասին երեկ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հարցազրույց» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:
Նա նաև նշել է, որ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում վերջին մի քանի ընտրական պրոցեսների ընթացքում, ունեն արտաքին քաղաքական կոմպոնենտ. «Փորձ է արվում մեր ներքին քաղաքական կյանքի վրա ազդելու, այդ թվում՝ ուժային մեթոդներով, այլ մեթոդներով, «5-րդ շարասյունային» մեթոդներով: Հայաստանի անվտանգային համակարգի, ինքնիշխանության դեմ հիբրիդային հարձակումներ են տեղի ունենում, դրանք կարող են դրսևորվել սահմանին, կարող են դրսևորվել Երևանում՝ տարբեր հրապարակներում»:
Բաց մի թողեք
Տղամարդկանց առանձնացնում և կամուրջը ոտքով անցնելու հրահանգ են տալիս, տեսանկարահանում. փորձագետն ահազանգում է
Ռուսական բազայի վրա հարձակումները և 6 ռուս զինվորականների մահը պատահականություն չեն․ Զատուլին
Իրական հողատուների, դավաճանների, կապիտուլյանտների ու ազգադավների մասին