September 27, 2023

Կարող են ընտրել նաև օտարերկրացիները․ ԿԸՀ

Ի պատասխան տարբեր հարցադրումների՝ ԿԸՀ-ից հիշեցնում են․

Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն` ընտրելու իրավունք ունեն նաև օտարերկրացիները, եթե առնվազն մեկ տարի հաշվառված են տվյալ համայնքում։

Օտարերկրյա քաղաքացիների համար անձը հաստատող փատաթուղթ են համարվում․

ՀՀ-ում օրինական բնակությունը հավաստող ժամանակավոր կացության քարտը.

մշտական կացության քարտը.

ՀՀ հատուկ անձնագիրը:

ՌԴ քաղաքացիների համար անձը հաստատող փատաթուղթ են համարվում նաև

ՌԴ քաղաքացիությունը հավաստող անձնագիրը՝ Երևան համայնքի պետական ռեգիստրում հաշվառման վերաբերյալ նշումով։

Քաղաքացիությունը չունեցող անձանց համար՝

ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը.

ժամանակավոր կացության քարտը.

ՀՀ հատուկ անձնագիրը:

Փախստական ճանաչված անձանց համար՝

Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը։

Օտարերկրյա քաղաքացիների մասին տեղեկատվությունը վարում է Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights