Երևան քաղաքի կառավարման վերջին հինգ տարվա պատասխանատուն են Հայկ Մարությանը և Տիգրան Ավինյանը։ Այդ երկու անձանց հրավիրում եմ բանավեճի՝ ընդգծելով, որ իրենց կողմից ընտրված վայրում, ձևաչափով, իրենց կողմից հրավիրված զանգվածային լրատվամիջոցների ներկայությամբ պատրաստ եմ բանավեճի։
Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը:
«Այդ երկու անձինք, որոնք պատասխանատու են եղել Երևանի համար, թող գան բանավեճի։ Թող ցույց տան գեթ մեկ ոլորտ, որտեղ իրականացրել են համակարգային փոփոխություն, որի արդյունքում շրջադարձային փոփոխություն է եղել»,- ասել է նա:
Շնորհակալություն եմ հայտնում երևանցիներին մեր նկատմամբ դրսևորած ընկալման համար, մեր նկատմամբ դրսևորած վերաբերմունքի համար։ Իմ երախտագիտությունն եմ հայտնում այն քաղաքացիներին, որոնք բավականին համարժեք են գնահատում թե՛ մեր հնարավորությունները, թե՛ մեր հավակնությունները։ Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը:
«Երևանցիները, այո, կուզենային մեր քաղաքական ուժին տեսնել Երևանի ավագանում և ավելին՝ ավելի մեծ քաղաքական ազդեցություն են ակնկալում տեսնել։ Այդ իսկ պատճառով մեր շանսերը գնահատում եմ շատ լավ։ Մենք շատ լավ տեմպի մեջ ենք, ձնագնդի էֆեկտ է գործում մեր ուժի նկատմամբ՝ համակրանքը օր օրի մեծանում է»,- ասաց Նորիկյանը։
Նրա խոսքով՝ եթե ընտրությունների արդյունքները իսկապես ազատ կամարտահայտման միջոցով լինեն, իրենց քաղաքական ուժը հնարավորություն ունի շրջադարձային արդյունք արձանագրել։
Բաց մի թողեք
Տեղի կունենա վերահաշվարկ. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությունը
ՔՊ-ն քվեների թվով առաջինն է և ամենամեծ խմբակցությունը կունենա Երևանի ավագանիում. Փամբուխչյան
Կոալիցիան կլինի կլինի բացառապես ստորագրությամբ եւ հուշագրով․ Ղուկասյանը պատասխանել է Մարությանին