September 24, 2023

Սանկտ Պետերբուրգում` զինկոմիսարիատի բակում պայթյուն է որոտացել

Սանկտ Պետերբուրգի զինկոմիսարիատի բակում պայթյուն է որոտացել. հայտնում է Газета.Ru-ն:

Նևսկի թաղամասում վառոդով ինքնաշեն սարք է պայթել. հայտնում է Fontanka-ն։ Հրատարակության տվյալներով՝ այն պայթել է զինկոմիսարիատից 20 մետր հեռավորության վրա գտնվող լքված ռումբերի ապաստարանի օդափոխման հորանում։

Ստացված տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը տասի մոտ։ Դեպքի վայրում են քննչական խմբեր։ Հրդեհ և տուժածներ չկան։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights