Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին, և հայտնել են, որ 4-րդ ենթակայանի հերթապահ խումբը կանչով մեկնել է Տիգրան Մեծ պողոտայի թիվ 31 հասցե և «Տաշիր» առևտրի կենտրոնի դիմաց՝ «Մերսեդես ML 350» մակնշի ավտոմեքենայում, հայտնաբերել տղամարդու դի:
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 64-ամյա Գ. Փանոսյանն է, որը, ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել և բախվել իր առջևով ընթացող Երևանի բնակիչ 45-ամյա Ա. Բաբայանի վարած «Լեքսուզ» մակնիշի ավտոմեքենային: «Լեքսուզ»-ի վարորդը տեղում ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ոչ մի բողոք չունի և հրաժարվել է պարեկների ծառայությունից:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Բաց մի թողեք
Թբիլիսյան խճուղու բազմաբնակարանային շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի
Տղամարդը անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել
Թուրքը 100 մետր ներքև է, մեզ ասում են գնացեք ձեր տները. ԼՂ քաղաքացիները դեռ Ստեփանակերտի օդանավակայանում են․ Տեսանյութ