«Ազգային ժողովը կարծիքների հավաքագրման համակարգ է ձեռք բերել, որի համար պետական բյուջեից «Էլիքս» ընկերությանը վճարվել է 2 մլն 290 հազար դրամ։
«Հրապարակ» թերթը գրում է. Տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք, որ այդ համակարգը, ըստ էության, կայք է, որտեղ քաղաքացիները պետք է հայտնեն ԱԺ-ի վերաբերյալ իրենց կարծիքները։
Հետաքրքիր է, որ նախապես ցանկանում են ներդնել «արգելքներ», որպեսզի քաղաքացիները չկարողանան վիրավորանքներ ու հայհոյանքներ գրել, ինչպես ասում են՝ ԱԺ-ում լավ գիտեն իրենց գլխին գալիքը, բայցեւ գիտեն, որ օր-օրի քաղաքացիների վստահությունը կորցնում են, եւ սեփական մոնիթորինգի ծրագիր ունենալը, հանրային տրամադրությունները պարբերաբար շոշափելը իրենց չեն վնասի»:
Բաց մի թողեք
Ինչպես են արցախցիները տուն փնտրում․ Արձակեց շանը, բաց թողեց ձիուն, մի լավ լաց եղավ ու ճամփա ընկավ
Ինչ է սպասվում Երևանի քաղաքապետարանում, ով կդառնա քաղաքապետ
Եթե իշխանությունները խելք ունենան, այդ հարցը կօգտագործեն. Պողոսյան