Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին՝ դեպի օդանավակայան տանող հատվածում, ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին հրշեջները, քաղաքացիները իրենց ուժերով նախ կանխել են Mercedes մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, ապա մարել այն։
Քաղաքացիները վրդոհված ասում էին․ «Հո չէի՞նք սպասելու, թե МЧС-ը երբ կժամանի, հեն ա, մեր ուժերով կրակը հանգցրինք, մենք էլ հարցնում էինք, թե խի՞ ուշացաք, ասում էին՝ պրոբկի մեջ էինք, մինչդեռ տեսնում էինք, որ ոչ մի պրոբկա էլ չկա»։
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 19-ամյա Հովհաննես Սարգսյանը իր վարած Mercedes AMG GT մակնիշի 55HS555 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 47-ամյա Մարտիրոս Մադոյանին պատկանող Toyota Corolla մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի մեջ գտնվող 2 քաղաքացի, որոնցից մեկը հղի, տեղափոխվել են հիվանդանոց։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության․ եղել են սթափ։
Սեպտեմբերի 5-ին, ժամը 16.30-ին, ոստիկանություն զանգած մի մի քաղաքացի հայտնել է, որ նույն օրը, ժամը 16.20-ից մինչև 16.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դռան բաց լինելու և շարժիչը գործի գցած լինելու հանգամանքից, գողացել են Տիգրան Մեծի պողոտայում կայանված «Օպել Աստրա» մակնիշի մեքենան:
Ոստիկանության Էրեբունու բաժնից մեկնել է օպերատիվ խումբ: Բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են նշված մեքենան փախցնողների ինքնությունը:
Նույն օրը, ժամը 20-ին, «Օպել Աստրան» 55-ամյա տղամարդու հետ հայտնաբերվել է Արարատի մարզի Զովաշեն գյուղի ճանապարհին:
Տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին, մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Բաց մի թողեք
Ինչ օգնություն է խնդրել Հայաստանը ԵՄ-ից, Իտալիան արձագանքել է
Կառավարությունը շարունակում է ժամանակավոր կացարանով ապահովել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին․ Տեսանյութ
Արցախի վերջին բնակիչները ավտոբուսներով հասան Հայաստան․ Լուսանկարներ