September 25, 2023

Բաքուն ունի «պլան Բ» և ամեն դեպքում կռեալիզացնի «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը. Բայրամով

Ադրբեջանն ամեն դեպքում կռեալիզացնի «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, եթե անգամ Հայաստանն ամբողջությամբ հրաժարվի դրան մասնակցելուց, քանի որ Բաքուն ունի «պլան Բ»։

Այս մասին ադրբեջանական և հունգարական հրատարակություններին տված համատեղ հարցազրույցում ասել է ԱՀ ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով՝ եթե Հայաստանը, այնուամենայնիվ, հրաժարվի աշխատել այս ուղղությամբ, ապա «բաց կթողնի սեփական տնտեսությունը բարելավելու հնարավորությունը»։

«Ադրբեջանը կշարունակի աշխատել այս ուղղությամբ՝ ունենալով պլան Բ: Իսկ մեզ համար նախագիծը կիրականացվի նույնիսկ առանց Հայաստանի մասնակցության, սակայն այս դեպքում նա ուղղակի դուրս կմնա շահառուների ցանկից»,- ասել է Բայրամովը:

Մեր երկրի տարածքում այլևս գորշ գոտիներ չեն լինի, և Ղարաբաղի հայերի միակ ճանապարհը Ադրբեջանի կազմում իրենց ապագայի քննարկումն է։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ չնայած այն հանգամանքին, որ ամիսներ շարունակ սովի են մատնել ԼՂ բնակչությանը:

Բայրամովը նշել է, որ այլ ճանապարհ չկա, քանի որ մնացած ամեն ինչ անօրինական է: «Սա մեր կարմիր գիծն է»,- ասել է նա՝ ակնարկելով Պաշտպանության բանակը լուծարելու անհրաժեշտության մասին։

Բայրամովը խոսել է Լաչինի միջանցքի մասին՝ նշելով, թե իբր ամեն օր տասնյակ արցախցիներ «անխոչընդոտ» ելումուտ են անում Լաչինում տեղակայված ադրբեջանական անցակետով, իսկ ԿԽՄԿ-ն էլ անհրաժեշտ դեղամիջոցների տեղափոխումն է ապահովում ԼՂ։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights