ԵՄ-ն կշարունակի ազդել Բաքվի վրա Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի խնդրի հրատապ լուծման անհրաժեշտության հարցում։
Այդ մասին հայտնում է է կառույցի մամուլի ծառայությունը։
Եվրոպական խորհրդարանում անցկացված հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Հայաստանի և Ադրբեջանի հարցը որպես օրակարգի առանձին կետեր քննարկվել են նաև 2023 թվականի հունիսի 26-ին արտաքին գործերի խորհրդի նիստում, որտեղ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը ներկայացրել է Լաչինի միջանցքի գրեթե ամբողջական արգելափակման հետևանքով վատթարացող իրավիճակը։
Բորելն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին և Լաչինի միջանցքի արգելափակմանը:
Նա արտաքին գործերի նախարարներին «զգուշացրել է հումանիտար ճգնաժամի վտանգի մասին և փոխանցել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու Եվրախորհրդարանի կոչը»:
«Մի շարք անդամ պետություններ աջակցություն են հայտնել Եվրոպական խորհրդի նախագահի և բարձր ներկայացուցչի ջանքերին ու մտահոգություն արտահայտել միջանցքի շարունակական շրջափակման կապակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԵՄ-ն 2022 թվականի դեկտեմբերի սկզբից ուշադրությամբ հետևում է Լաչինի միջանցքում և դրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին և դրանց մարդասիրական հետևանքներին։ ԵՄ- ն բազմիցս կոչ է արել լիարժեք բացել միջանցքը և շարունակում է ամենաբարձր մակարդակով ակտիվ մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների փոխընդունելի կարգավորման աշխատանքներին օգնելու հարցում:
«Այս կապակցությամբ ներկայումս չի դիտարկվում 2022 թվականի հուլիսի 18-ին Ադրբեջանի հետ ստորագրված էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագրի գործողության կասեցումը, որը հանդիսանում է էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացմանն ուղղված ԵՄ ջանքերի մի մասը։ Սակայն ԵՄ-ն կշարունակի ազդել Բաքվի վրա Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի խնդրի հրատապ լուծման անհրաժեշտության հարցում, իսկ դա պատշաճ կերպով չանելը կարող է գործնական ազդեցություն ունենալ ԵՄ-ի հետ նրա հարաբերությունների վրա»,- ասել է Ժոզեպ Բորելը:
Բաց մի թողեք
Մի խոսքով, առաջիկայում կտեսնենք ՌԴ ու պուտինյան ռեժիմի իրական երախը
Դավաճաններն ու գործակալներն իրենց մերձավոր շրջապատում են, հենց իրենց մեջ են
Հարցրե’ք բոլոր նրանց, ովքեր դեռևս հույս ունեն, որ այս կերպ շարունակելիս՝ նոր ցեղասպանություն չի լինի։