September 24, 2023

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ ինչ է կատարվել

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի բնակիչ, 48-ամյա Վ․ Մալխասյանից, ով հայտնել է, որ մոտ 20 րոպե առաջ կրակել են Ջրվեժ գյուղում գտնվող իր տան վրա։

Արդեն տեղում Ջրվեժ գյուղի բնակիչ, 46-ամյա Գարիկ Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը Վալերի Մ․-ին պատկանող Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի տանը՝ վերանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ՝ ժամը 15։30-ի սահմաններում, հյուրասենյակում լսել է կրակոցի ձայն, ինչից հետո նկատել է, որ վնասվել է տան պատուհանը։

Պարզվել է, որ կրակոցի արդյունքում փամփուշտը վնասել է 2-րդ ապակու արանքում, որը ոստիկանները հայտնաբերել են։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Վալերի Մ․-ն ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 800․000 դրամի գույքային վնաս։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights