«Ինձ վրա մեկ կաթիլ անգամ ջուր չի լցվել»։
Իշխող ուժի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով նախօրեին իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը, թե քարոզարշավին մասնակցելու ժամանակ ինչ-որ մեկն իր վրա ջուր է լցրել։
«Ենթադրենք՝ ինչ-որ մեկն ուզեցել է նման բան անի, էդ ի՞նչ մի թեմա եք սարքել․․․ հարյուրավոր մարդիկ փաթաթվում են, պաչում, գրկում, մի հատ երեխա եսիմ ինչ է ուզեցել անել, ինչ եք թեմա սարքել երեխայի ջուր լցնելը»,- պարզաբանել է ԱԺ նախագահը։
Բաց մի թողեք
Սեպտեմբերի 24-ի աստղագուշակ․ Օրը բարենպաստ է շփումների, կարևոր հարցեր քննարկելու համար
Փոխհրաձգության արդյունքում ադրբեջանցի մեկ զինծառայող է վիրավորվել․ իրավիճակը՝ սահմանին
Արցախում մոտ 100 զոհվածների մարմիններ գտնվում են Ստեփանակերտից կտրված բնակավայրերում․ Լուսանկարներ